Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ասում են...

Ասում են...
20.02.2009 | 00:00

...թե Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», կենտրոնական գրասենյակից զատ, որևէ տեղական կառույց չի պահում այլևս` ո՛չ մարդկային ռեսուրսի, ո՛չ էլ ֆինանսավորման առումով և փաստացիորեն համալրել է «մեկ մարշրուտնու մեջ տեղավորվող» կուսակցությունների երկարուձիգ ցանկը։ Չար լեզուներն ասում են նաև, թե Գեղամյանն ինքն էլ սրտի խոր ցավով խաչ է քաշել իր քաղաքական կարիերայի վրա, վերջապես հասկանալով, որ հայրենի իշխանություններն այս անգամ էլ «չորով քցեցին» իրեն։ Այլ «լեզուներ» էլ հավաստիացնում են, թե քաղաքական քարտ-բլանշի փոխարեն «վերևները» Գեղամյանին ֆինանսական քարտ-բլանշ են տվել, ինչն էլ վերջինիս ընտանիքը հաջողությամբ ներդրել է Բուլղարիայում` հյուրանոցային բիզնեսի մեջ։

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ